Subpage under development, new version coming soon!
Subject: WORLD CUP 2010
germanian arjani cher ...gole hashver xaxe lriv urish tmper verelu zzvumem nemcnerinc
hayko aranc qfuriii!!!!!!!!!!
(edited)
hayko aranc qfuriii!!!!!!!!!!
(edited)
Tevesn el maqur gol arec che?! Bakavoynere esor eshi aknagin qnac en, aper stex liqe qfurrr sudeqin
(edited)
(edited)
vay soxem esorva sudeqi MAYR@mut@,es vonc pchacrin 2hat tarlan xax:((((((
hle inch boc hodvac em gtel lragir.am-um
ԱՍՏԾՈ ՕՐԸ` ԿԻՐԱԿԻ
Եվ յոթներորդ օրը հանգստացավ նա բոլոր գործքերից, որ արավ
(Ծննդոց, 2:4)
Անցյալ կիրակին ամենազավեշտալին էր Աշխարհի առաջնության ընթացքում: Երկու խաղն էլ կմնան պատմության մեջ, որպես մրցավարական անճարության մղձավանջ, և մնում է միայն հուսալ, որ դասեր կքաղվեն, բայց ավաղ, արդեն իրոք կասկածելի է դառնում. արդյոք այս ամենը միտումնավոր չէ:
Երբ Թիերի Անրին ձեռախաղով Ֆրանսիայի հավաքականին եզրափակիչ փուլի ուղեգիր պարգևեց, բոլորը ասեցին ՙԱմոթ, չես էլ ամաչում, բա քո կարգի ֆուտբոլիստը... օ-լա-լա, տռու-լա-լա..՚ բայց ոչինչ չորոշեցին: Որքանով էր Ֆրանսիան արժանի այդ եզրափակչին` համոզվեցինք բոլորս միասին, կանաչ Էրինը` Իռլանդիան, նույնպես:
Ֆրանսիա-Իռլանդիա վերախաղարկումը մերժվեց. վախեցան հետագայի համար նախադեպ ստեղծելուց: Իսկ այն հանգամանքը, որ դեռ հեռավոր 1986-ին նախադեպն արդեն եղել էր, և բոլոր նոր ծնված դիեգոները երազում են հետևել ՙմեծն՚ Արմանդոյի օրինակին, ոչ մեկին չի հետաքրքրում: Մարդը ձեռքով գոլ խփեց, դարձավ աշխարհի չեմպիոն, ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, հիմա էլ հավակնում է բոլոր ժամանակների Մարադոնան լինել: Եվ ոչ ոք ՙդուխ՚ չունի ասելու, որ այդ նույն մարդը, հենց թեկուզ իր ֆանտաստիկ տաղանդի ու վարպետության շնորհիվ, այսօրվա հակաֆուտբոլի հիմքը դրեց: Իր օրինակով, բոլորը հասկացան, որ մրցավար խաբելն էլ է շնորհք, մանավանդ որ վերջում միշտ էլ կարելի է շառը Աստծո վրա գցել: Պատժելու փոխարեն պատվեցին, և սկսվեց ֆուտբոլի անկումը որպես մարզաձև, և վերելքը որպես թատերական արվեստ: Դերասաններ էին, որ աճում էին, մեկը կարմիր քարտ կորզելու մասնագետ, մյուսը 11-մետրանոց: Fair play կոչվածը սկսեցին օգտագործել որպես հակառակորդի գրոհի խափանման միջոց:
Հատկապես տաղանդավոր աշակերտներ են կրկին լատինաամերիկացիները: Այնպես որ, մի զարմացեք, եթե Լուիս Ֆաբիանոն մի քիչ էլ վոլեյբոլ խաղաց, Կոտ դ°Իվուարին գոլ խփելուց: Իսկ ֆրանսիացի մրցավար Լաննոյը ՙչնկատեց՚: Վստահ եմ, որ նկատեց, դա նկատելի էր անգամ հեռուստացույցով առանց կրկնապատկերի: Պարզապես, քանի որ ոչ ոք անձամբ Անրիին, ոչ էլ Ֆրանսիայի հավաքականին նյութապես, էականորեն, լրջագույնս չբացատրեց` որտեղ են մարդու ձեռքերն ու ոտքերը, ու ինչով են ֆուտբոլ խաղում, ֆրանսիացի մրցավարն էլ ՙչնկատեց՚, պարզապես խղճի հանգստության համար, ընկերովի ժպտալով վազեց գոլ խփողին հարցնելու ՙապե, հո ձեռ չէ՞ր՚... նա էլ թե` ՙմամայիս ազիզ արև, իմ արմունկից մի քիչ վերև արդեն ուսն ա, իսկ դաստակները իմը չեն, Աստծունն են... Մարադոնան ա ասել՚:
Ու էդպես ուրախ ծիծաղելով վազեցին դեպի դաշտի կենտրոն: Կզարմանաք, բայց եթե նայեք օրացույցին` այդ օրն էլ էր կիրակի: ՆԱ նորից հանգստանում էր, իսկ Աստվածավախ կաթոլիկներն իրենց սովորության համաձայն ՆՐԱ անունով ինչ ասես չէին անում:
Մեկ շաբաթ անց` կաթոլիկ Լատինական Ամերիկան ներկայացնող ուրուգվայցի մրցավարները չտեսան Անգլիայի հավաքականի գոլը: Աստված գիտի, ինչով էին զբաղված: Չտեսան: Ասում են, թե ընդմիջման ժամանակ կրկնապատկերը դիտելուց հետո գլխավոր մրվցավար Լարիոնդան բացականչել է. ՙՕ, Աստված իմ՚: Բայց դե, Աստված հանգստանում էր, ԿԻՐԱԿԻ էր:
Հիմա կհիշեն, թե որքան համառորեն էր հրաժարվում նոր տեխնոլոգիաների կիրառումից ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը: Գուցե հիշեն, որ նորամուծությունը հենց այս առաջնության ժամանակ կիրառելուն դեմ են քվեարկել կոմիտեյի ուէլսցի և հյուսիսիռլանդացի անդամները: Ճակատագրի հեգնանքով առաջին լուրջ տուժողը հենց Անգլիայի հավաքականն էր, այ քեզ միջբրիտանական վրեժ:
Բայց ինչ-որ զարմանալի զուգադիպությամբ մրցավարական մղձավանջային որոշումները գալիս են Անգլիայի գլխին ջարդվելու: 1986-ին ձեռքով գոլ, 1998-ին անիմաստ կարմիր Բեքհեմին, 2006-ին անիմաստ կարմիր Ռունիին, 2010-ին չհաշված գոլ: Գուցե սա աշխարհի վրեժն է: Տեսնես անգլիական զուգահեռը կա՞ ՙլավություն անողի գլուխը ծակ ա՚ արտահայտությանը: Անգլիան աշխարհին ֆուտբոլ նվիրի, աշխարհը իրենից վրեժ լուծի:
Գուցե ճիշտ էին անգլիացիները 30-ականներին, երբ աշխարհի առաջնություններին բանի տեղ չէին դնում, չէին էլ մասնակցում: Թող տապակվեն իրենց ձեթի մեջ:
Ուրիշ հարց է, որ Անգլիայի հավաքականի իտալական ֆուտբոլ դավանելու քաղաքականությունը հերթական անգամ ձախողվեց, ինչը որոշ չափով քաղցրացնում է դառը բաժակը: Բայց փաստ է, որ Անգլիայից գոլ գողանալով, մեզնից գողացան գուցե առաջնության ամենահետաքրքիր ու դիտարժան հանդիպումը:
Սակայն նույն օրը, ավելի ուշ, Աստծո հանգստից հերթական անգամ օգտվեցին արգենտինացիները: Դա էլ օրինաչափություն դարձած զուգադիպության մյուս կողմն է, բոլոր մրցավարական զավեշտները հօգուտ լատինաամերիկացիների: 1986-ի պատմությունը բոլորին է հայտնի, իսկ 1978-ին, երբ Արգենտինայի հավաքականը առաջին անգամ չեմպիոն դարձավ, վճռորոշ գոլը լրացուցիչ ժամանակում հոլանդացիների դարպասը Կեմպեսը խփեց ոտքի վարընթաց շարժումով, ինչպես հիմա ասում են` բաց ոտքով, կամ բակային ֆուտբոլի ժարգոնով ասած` ՙնակլադկայով՚: Այսօր այդպես գնդակ խլելու համար դեղին քարտ են ցույց տալիս, իսկ որոշ տաքարյունները միանգամից կարմիր, բայց Արգենտինային գոլ խփել թույլ տվեցին:
Երեկ Արգենտինայի խփած առաջին գոլը ոչ թե պարզապես խաղից դուրս վիճակից էր, այլ կրկնակի խաղից դուրս վիճակից: Մեսիի փոխանցման պահին Տեվեսի և դարպասային գծի միջև մրցակից թիմից կար 0 խաղացող, մինչդեռ օրենքը պահանջում է առնվազն երկուսը: Դա ինչպես չնկատվեց: Մրցավարն էլ իտալացի էր: Պե՞տք է հիմա պատմական ուղևորություն անեմ իտալացիների ու արգենտինացիների հոգևոր կապերը բացահայտելու մասին: Կարծում եմ` ոչ, միայն ասեմ, որ Արգենտինայի բնակչության զգալի մասը էթնիկ իտալացիներ են: Դատեք, թեկուզ ֆուտբոլիստների ազգանուններից` ներկայի և անցյալի: Տարօրինակն այն է, որ գլխավոր մրցավար Ռոզետտին վազեց օգնականի մոտ, նա էլ խոսափողով ինչ-որ բան էր բարձր գոռում, կարծես ինչ-որ մեկից հարցնում էր: Բայց տպավորություն էր, թե հարցնում է ոչ թե կա՞ր օֆսայդ թե ոչ, այլ հարցնում էր` հաշվե՞նք, թե չհաշվենք: Տեսնես ու՞մ էր հարցնում:
ՎԱՀԱԳՆ ՊԱՊԱՅԱՆ
P.S. Մտքովս եսիմ ինչ անցավ, փորփրեցի պատմության օրացույցներում, 1986 թ. աշխարհի առաջնություն, քառորդ եզրափակիչ. Անգլիա - Արգենտինա, հունիսի 22... Չեք հավատա. ԿԻՐԱԿԻ...

dzer ushadrutyune
geermaniai arajin gole offside er!!!! u eli mrcavare chnkatec
(edited)
geermaniai arajin gole offside er!!!! u eli mrcavare chnkatec
(edited)
erkrord krknapatkeri jamanak parz erevum a
http://vids.myspace.com/index.cfm?fuseaction=vids.individual&videoid=105629346#pm_cmp=vid_OEV_P_P

Holandian dzec.. mnuma esorel Argentinan nemecnerin dmpcni
Navss brnum a myus tur Germaian a trnum :-P :-D
(edited)
(edited)
jaaaaaaaaan:)))))))Ispania-Holand,gazan finala,ov kri halala.taza chempionenq unenalu:))))
bayc jogiq um sudeqe pahum ein kam nagli dzevov ancnum hajord pul sax tran :)
hima el Evropakan final, arden 8 tari a Platinin haxtum a Blaterin

xi nenc Hollandin kam Ispaniayin chpahin????....Hollandi off-ic xpac gol@ Urugvayin,meke Paragvayi maqur xpac gol@ Ispaniayin vor chhashvin,kam Ispania-CHili xaxum,Torres@ simulantutyun arec,gone Torresin krasni tayn,CHilicun tvin.....vopshem es tari chka mrcavarucyun,xumara vor etuma....Holland@ pti satkcni et ispanaciqin,aveli shut Barcelonciqin,sax Barcai xaxcoxneren:)))
iaaaaaaa???en vor es 1 taria asumem Barselon@ gyot tima kriveir tali ,hima dues asum?